Մխիթար Սեբաստացի

загруженноеՄխիթար Սեբաստացին ծնվել է  1676թ. փետրվարի 7-ին:  Մխիթար  (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ։Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։ Մահացել է ապրիլի 16-ին, 1749թվականին:

Իմ խենթ մանկություն

Фото4108Ես շատ կցանկանայի նորից փոքրանալ: Ես շատ լավ մանկություն եմ ունեցել: Ես շատ էի սիրում հեռուստացույցի հեռակառավարման վահանակը պահել պահարանի խորքերում: Տարվա մեջ երեք հեռակառավարման վահանակ էինք գնում:  Ընթացքում տարբեր տեղերից գտնում էինք: Երբ որ քույրիկս ծնվել էր ես արդեն երեք տարեկան էի,  քույրիկիս քնածնելուց հետո ես գնում է սենյակ և ուզում էի քույրիկիս սիրեյի, գլխի վայր էի բարձրացնում: Բախտս բերում էր ուր միշտ այդ պահին մայրիկս մտնում էր սենյակ  և քույրիկիս ձեռքիցս վերցնում էր: Հայրիկս մեկնել էր Ռուսաստան, երկու ամիս անց նա անակնկալ արեց ու վերադարձավ: Երբ որ ես նրան տեսա մամա գոռալով փախա գնացի մայրիկիս մոտ ու ասացի.Այնտեղ մեծ ձաձայա կանգնած…                                                                                                    Երբ նոր էի գնում, պարտադիր վրաս կապտուկներ պիտի լիներ: Այդ օրը տանը ընկա աչքս հարվածեցի անկողնուս, այդ ժամանակ ոչ ինչ չէր երևում: Բայց մայրիկս որ եկավ իմ հետևից, նա ափշել էր իմ աչքի կապտուկից: Ամբողջ աչքիս շուրջը մուգ կապույտ էր: Առաջին մի շաբաթը անընդատ լացում էի:  Մի անգամ էլ պարկածս տեղը ոտքով միամիտ հարվածեցի դայակիս երեսին:

Ժամանակի մեքենա

08Եթե ունենայի  ես կուզեյի գնալ անցյալ և ապագա: Օրինակ` կուզեյի գնալ և տեսնել հնադարյան մարդկանց թե ինչպես են նրանք ապրում և ինչով սնվում: Կուզեյի տեսնել  դինոզավրներից կուզեյի տեսնել Տիրանոզավրին, Անկիլոզավրին, թռչող դինոզավրին, նրանց ձևերը,  Դիպլոդոկին և այլն, բնությունը, ջրային և ցամաքային կենդանիներին: Կուզեյի տեսնել մեր մոլորակը հին դարերում և շատ այլ հետաքրքիր բաներ և այնտեղ ապրել: Կուզեյի տեսնել ինձ փոքրիկ ժամանակ, թե ինչպիսին եմ ես եղել: Կուզեյի գնալ ապագա, և կցանկանայի տեսնել ինձ և մարդկությանը: Ապագայում շատ ու շատ նոր և հետաքրքիր բաներ տեսնել:

Ինչ եմ ուզում դառնալ

Ես Լիանա Մնացականյանս  որ ես շատ լավ եմ նկարում` ուզում եմ դառնալ ապագա նկարչուհի, և կուզենայի այդ դասը մեր դասացուցակում ավելանար և մենք այդ դասով խորացված աշխատենք:  Եվ շաբաթը մեկ զբաղվեինք այդ դասով: Եվ խորանալ այդ դասին: Ես ուզում եմ որ այդ դասը հաճախ անցնենք: Ես խոստանում եմ այդ դասը շատ լավ սովորեմ: Բայց քանի որ ես լավ եմ նկարում ես այդ դասը կցանկանամ ամեն օր անցնենք:                                                                                                    

Սենտ Էքզյուպերի Անտուան դը

ImageԱնտուան (իսկական անունը՝ Անտուան դը Մարի Ժան-Բատիստ Ռոժե) դը Սենտ Էքզյուպերին 1909–14 թթ-ին սովորել է Լեման քաղաքի ճիզվիտական քոլեջում, 1919–21 թթ-ին՝ Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցի ճարտարապետության բաժնում: 1921–23 թթ-ին ծառայել է ավիացիայի զորքերում: 1923 թ-ին աշխատել է կղմինդրի գործարանում, եղել ավտոմեքենաների վաճառքի գործակալ, 1926–31 թթ-ին՝ փոստային օդագնացության օդաչու, 1926–29 թթ-ին՝ Վիլյա Բենսի (Մարոկկոյի հարավ-արևմուտքում), Դաքարի (Սենեգալ) և Ջուբի (Սահարայում) օդանավակայանների պետ, 1929–31 թթ-ին՝ օդաչու Հարավային Ամերիկայում, 1933–34 թթ-ին՝ փորձարկող օդաչու: 1935 թ-ին փորձել է ռեկորդ սահմանել՝ Փարիզ–Սայգոն չվերթով, բայց ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լիբիական անապատում, և Էքզյուպերին հազիվ է փրկվել մահից:

Առաջադրանքներ

178.Ոչ ոք չիմացավ որտեղից հայտնվեց:

Ոչ մեկը չփորձեց հակաճառել, նա այնքան բարկացած էր:

Բոլոր ճանապարհները մի տեղ տարան:

Բոլորը հրավիրված էին կիրակի օրվա հավաքին:

Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ լցվեր:

Ամբողջը դարձավ կրակի բաժին:

179.ա)Ո՞վ երբ է ասում <<ես>>

գլուխգովանը:

բ)Ո՞վ ում է ասում <<դու>>

ալարկոտը:

գ)Ու՛մ մասին են ասում <<նա>>

մեղադրյալին:

181.Ես, սա, այս-ինքս, ինքը, այն:

Դու, դա, այդ-ինքդ, սա, այն:

Նա, այն-ինքն, այդ:

182.Այդ քաղաքում շատ բան է փոխվել:

Երկար ժամանակ նա պատմում էր, թե նա որտեղ է եղել և ինչե՛ր է տեսել:

Հիմա նա շատ հեռու է, հազարարավոր կիլոմետրերով:

Մի քանի տարի այդ տանը ապրեց:

Տատս միշտ բողոքում է, առանց բողոքելու էլ չի դիմանում:

183.Նա եկավ:

Նրա պայուսակը:

Մոտենալ նրան:

Հեռանալ նրանից:

Հիանալ նրանով: