Իմ բնավորությունը

IMG_20131107_1425Իմ կարծիքով ես հետաքրքիր բնավորություն ունեմ: Շատ եմ սիրում ընտանիքիս, ընկերուհիներիս և հարազատներիս: Շատ եմ սիրում դիտել հումորային հաղորդումներ: Շատ եմ սիրում զբոսնել բնության գրկում, սիրում եմ ծովափում քայլել, սիրում եմ մեղմ քամին, սիրում եմ թռչունների ծլվլոցները, կենդանիներին, բայց ամենից շատը սիրում եմ շնիկներին և փիսիկներին, սիրում եմ որ շուրջս շատ-շատ ծաղիկներ են լինում, սիրում եմ ծովի ալիքների ձայնը, որը շփում է գետնին, սիրում եմ անձրևից հետո եկած թարմության հոտը, սիրում եմ արևը, արևի վառ շողերը, սիրում եմ նայել ամպերներին, նրանք ինձ հիշեցնում են կենդանիների և այլ ուրիշ պատկերներ, սիրում եմ գիշերով նայել աստղերին և լուսնին: Շատ եմ սիրում նկարել, հաճախում եմ նկարչության: Ազատ ժամանակ նկարում եմ և ֆիլմեր դիտում: Չեմ սիրում բաց տարածություններ, չեմ սիրում աղմուկներ, չեմ սիրում գնալ խանութ:

Leave a comment