Ղազարոս Աղայան Կենսագրություն

скачанные файлы Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրլի 16–ին Բոլնիս-Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում` քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուգում։ 1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (18691870)։ Դասավանդել է Ախալցխալի,Ալեքսանդրապոլի, Երևան, Շուշվա դպրոցն երում (1870-82), եղել Վրաստանի և Իմերեթայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է <<Փորձ>> հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել <<Աղբյուր>> մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։

1895 թվականին ձերբակալվել է Հնչյական կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։

Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։

Leave a comment