Ղազարոս Աղայան Կենսագրություն

скачанные файлы Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրլի 16–ին Բոլնիս-Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում` քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուգում։ 1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (18691870)։ Դասավանդել է Ախալցխալի,Ալեքսանդրապոլի, Երևան, Շուշվա դպրոցն երում (1870-82), եղել Վրաստանի և Իմերեթայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է <<Փորձ>> հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել <<Աղբյուր>> մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։

1895 թվականին ձերբակալվել է Հնչյական կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։

Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։

Եղիշե Չարենց` ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

скачанные файлы (1)

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:

Հովհաննես Թումանյան

TumanyanՀովհաննես Թադևոսի Թումանյան 

(19 փետրվարի, 1869, հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ,պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[1], կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» Ճյուղը։

Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն է։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

Մահացել է`  23 մարտի 1923,

Ես կարողանում եմ՝ Արվեստ

Ես կարողանում եմ տարբերել կերպարվոստի  ժանրերը՝    դիմանկար, ճեպանկար, դիցաբանական ժանր, նատյուրմորտ, պատմական ժանր, ծովանկար, ճարտարապետություն, երաժշտություն, բնանկար, ինքնանկար, նկարչություն, դիզայնեռական և այլն։

Ամանորը մեր ընտանիքում

скачанные файлы (5)кбй.лскачанные файлы (6)Ամաոնորը իմ ամենասիրելի տոներից մեկն է: Ես Ամանորը սիրում եմ, որովհետև զարդարում ենք Տոնածառը, խաղալիքներ դնում, լույսերը միացնում և այլն: Երբ արդեն գալիս է Դեկտեմբերի 31-ը, բացում ենք սեղանը, պատրաստում եմ աղցաններ, գնումներ կատարում և շամպայնը լցնում: Իսկ երբ արդեն խփում է ժամը 12-ը, մենք իրար շնորհավորում ենք և նվերներ տալիս: Մեկ ժամ անց հյուրեր ենք ունենում,  խոսում ենք և խաղում: Հունվարի մեկին մորաքույրիս ծննդյան օրն է: Նոր տարի և ծննդյան օրնենք նշում, և նվերները տալիս:  Հյուրենք գնում, հյուրենք ընդունում և նորից Նոր տարին շարունակում:

HAPPY NEW YEAR

Մեր դասարանը

image

1. Սիրանուշ Ասատրյան

2. Լեոն Վաթյան

3. Սաթի Թադեւոսյան

4. Դավիթ Ստեփանյան

5. Աշոտ Զաքարյան

6. Գոհար Հովհաննիսյան

7.  Լիանա Մնացականյան

8. Գոհար Մարգարյան

9. ?

10. Սարգիս Հարությունյան

11. Շուշան Եփրիկյան

12. Գիսանե Թութունջյան, Մեղեդի Դեգիրմեջյան

13. Արփի Չոբանյան

14. Արեգ Գալոյան

15. Լևոն Ավագյան

16. Էրիկ Հակոբյան

17. ?

18. Էդուարդ Մովսիսյան

Իմ բնավորությունը

IMG_20131107_1425Իմ կարծիքով ես հետաքրքիր բնավորություն ունեմ: Շատ եմ սիրում ընտանիքիս, ընկերուհիներիս և հարազատներիս: Շատ եմ սիրում դիտել հումորային հաղորդումներ: Շատ եմ սիրում զբոսնել բնության գրկում, սիրում եմ ծովափում քայլել, սիրում եմ մեղմ քամին, սիրում եմ թռչունների ծլվլոցները, կենդանիներին, բայց ամենից շատը սիրում եմ շնիկներին և փիսիկներին, սիրում եմ որ շուրջս շատ-շատ ծաղիկներ են լինում, սիրում եմ ծովի ալիքների ձայնը, որը շփում է գետնին, սիրում եմ անձրևից հետո եկած թարմության հոտը, սիրում եմ արևը, արևի վառ շողերը, սիրում եմ նայել ամպերներին, նրանք ինձ հիշեցնում են կենդանիների և այլ ուրիշ պատկերներ, սիրում եմ գիշերով նայել աստղերին և լուսնին: Շատ եմ սիրում նկարել, հաճախում եմ նկարչության: Ազատ ժամանակ նկարում եմ և ֆիլմեր դիտում: Չեմ սիրում բաց տարածություններ, չեմ սիրում աղմուկներ, չեմ սիրում գնալ խանութ: